Posts

Showing posts from August 30, 2020

Մարուքյանի մարտադաշտը

21.05.2020   Մարուքյանը որոշել էր ԱԺ-ում սրված իրավիճակը քոռացնել ու ազատ հասարակության քարոզ էր կարդում դուխովների համար: Սասունցի Դուխովը շիշը կեծակին ուզում էր ցխել Մսրա Մարուքյանին, բայց շիշը թռցրեցին: Այնուամենայնիվ եթե Սասունին հաջողվեր շիշը նետել, մևնույն է փուստ էր տալու, ու շիշը դիզ ԱԺ նախախգահի ճակատին, ով նստած էր Մարուքյանի հետևում:ԵՎ երբ էս потерпевший Մրուքյանը տեսավ, որ իրավիճակը ավելի է սրվում, որոշեց հենց տեղում այն քոռացնել, մտավ մատրադաշտ ու անցավ հարձակման: Մարուքյանը գնաց առաջ որ իր մարմնով փակի հարվածի ուղին ու փրկի ԱԺ նախագահին շըշահարվելուց: Բայց քանի որ շիշը արդեն գողացել էին , Սասունը կանգնեց այնպիսի փաստի առաջ, ինչպիսին է Մարուքյանը, և հակահարձակման անցավ ձեռնամարտի միջացով: Բայց հարկ է նշել, որ Սասունին չհաջողվեց ոլորել Մարուքյանի ականջները: Սասունը ուղղակի չգիտի, որ սրանց ականջները զրահապատված են: Եվ մարուքյանը տեսնելով, որ այսպիսի ընթհարումից հտո իր ականջներին ոչ մի բան չի եղել, մտածեց. Իյա՛ իրոք իր ականջները թագավորական ականջներ են, ու հայտարարեց հաջորդ

Վերք Հայաստանի

  05.05.2010 Գրախոսություն Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ: Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը: Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջադիմ

Նախագահի տապանը

  23/05/2012 Նոյան տապանի պատմությունը շատ հին է, հաստատ չգիտենք, տապան եղել է թե ոչ, բայց մեր օրերի տապանը, իր ուղևորներով հանդերձ, մեր դիմաց է: Եվ այս «տապանի» պատմությունը հարկավոր է գրի առնել, որպես արդի տապանի պատմություն: Այսպիսով. 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվելուց առաջ, համաշխարհային բանկի տնօրենը մի հրեշտակի գալստուկով, հայտնվեց մեր երկրի նախագահին և զգուշացրեց գալիք ճգնաժամի մասին: Նա ասաց. - Ես ջղայնացել եմ մարդկանց վրա, նենց չեն ապրում ոնց որ ես եմ ուզում, սաղ ուզում են բարձր տեղ ապրեն, չեն ուզում իջնեն վար, վարկ վերցնեն, որ ես իմ անելիքը գիտենամ: Ուստի շուտով էնպիսի մի ճգնաժամ եմ տժացնելու, որ համաշխարհային ջրհեղեղը դեմը հեչ բան է: Բայց քանի որ դու միշտ կատարել էս իմ կամքը ու հլու ծառայել էս ինձ, ես քեզ կասեմ ինչպես փրկվես. Ուրեմն, մինչև ճգնաժամը սկսվելը բանկիդ փողերը լավ պահի, ծանոթբարեկամով, թոռուծոռով, բոլորին ապահովի: Հետո կգնես մի մեծ ջիփ, էդ ջիփի անիվների փոխարեն փուչիկներ կդնես, որ ոչ սուզվի ոչ էլ վայր ընկնի, համ էլ մեքենայի քաշը կթեթևանա ու սալ

Պահածոի դատարկ տուփերը

  27.03.2008 Ժամանակի փոփոխությունը շատ շուտ են նկատում սպեկուլյանտները ու մաքսանենգերը: Առաջինը նրանք են զգում դժվարությունները, որը բերում է նոր ժամանակը, քանզի նոր ժամանակը միշտ բերում է ավելի շատ տեղյակություն ու փորձություն յուրաքանչյուր մարդու համար և խարդախների գործը «դժվարանում» է: Բայց փիլիսոփայության հայտնի օրենքի համաձայն ինչքան որ դժվարանում է այնքան էլ հեշտանում է նրանց գործը: Ինչպե՞ս է հեշտանում այսօր խարդախների գործը, հաշվի առնելով, որ ապրում ենք ինֆորմացիաի ու ինտերնետի դարում, շատ հասարակ, նրանք նույնպես օգտվելով նոր տեխնոլոգյաներից զարգացնում են իրենց գործը. Օրինակ եթե դեռ մի երկու երեք հարյուրամյակ առաջ ծովագնացները գնում էին կիսավայրենիների մոտ և դատարկ պահածոների ամանները ու հազար տեսակի անպետք փայլուն պլպստան, արդեն դեն գցելու իրերը փոխում էին ոսկու բնակտորների հետ և առանց պատերազմի, առանց երկիրը նվաճելու թալանում էին այդ երկիրը ու ժողովրդին, ապա հիմա առանց պատերազմ հայտարարելու և առանց ռազմական գործողությունների, գունավոր հեղափոխությունների միջոցով գրավում ու սեփ

Պատմական սալիկապատում

  11/15/2011 «Գանձասարի պարիսպը պետք է վերականգվի իր նախկին տեսքով. Հանրային խորհուրդը քննարկեց Գանձասարի շրջապարիսպի հարցը http://www.tert.am » Գանձասարի եկեղեցական համալիրի շրջապարիսպի սալիկապատումը պատմական գռեքհիկություն է և այն արդեն կատարվել է: Այդ գործունեությունը բոլորովին պատահական չէր և, ամենաքիչը դրանում մեղավոր էր գործարարը: Ախր էդ գործարարը հո պարտավոր չէր միքանի հատ գիրք կարդալ, որ գործարարությամբ զբաղվեր ու փող աշխատեր, կամ գուցե և կարդացել է, ուղղակի գրքերի մեջ Գանձասարի պարիսպի մասին ոչ մի բան գրած չի եղել: Մարդը օգտվել է այն արժեհամակարգից, որին ուզում էր օգնած լինել: Հիմա ի՞նչ անենք, այնպես վերականգնենք, որ ոչ մի բան չհիշեցնի՞ այդ պատմական գռեհիկության մասին, իսկ ինչ որ հիմա է կատարվում պատմություն չէ՞, բոլոր ժամացույցները կանգնել ե՞ն: Դադարեցրել եք սալիկապատումը, փառք ու պատիվ ձեզ, իսկ վերականգնելը արդեն կեղծարարություն է, պատմական աչկկապոցիություն: Եվ բանը նրանում չէ, թե ինչպիսին կլինի պարիսպը, բանը նրանում է, որ հարյուր տարի հետո, մեր հետագա սերունդը կզրկվի այսպիս

Ջրե՞լ են ձեզ որպես ծառ

  01/06/2012 Մեջբերում ԿԳ նախարարի ճառից դպրոցականների վերջին դասի ընթացքում. «Ուզում եմ հավատալ, որ այսօրվա ձեր փխրուն, բայց վաղն ավելի ամուր ուսերին ընկնող պետականաշինության բեռը կկատարեք պատվով, որ կարդարացնեք ձեր ծնողների ջանքերը և մանկավարժների հույսերը, որոնք տարիներ շարունակ ջրել են ձեզ` որպես ծառ, որը տարիներ հետո պետք է բերք տա:»  http://www.1in.am/arm/armenia_arts_84750.html Նախ պետք է նշել, որ փխրուն չի նշանակում ամուր, որպիսի վաղը ավելի ամուր լինի, բայց իհարկ է օգնության կարգով ընկեր ԿԳ-ին կբացատրեմ թե ինչպես պետք է արտահայտվել, որ դա լինի հայերեն, այլապես մեր ԿԳ-ն խոսում է այնպես, ինչպես օտար լեզվով, որին լավ չի տիրապետում: օրինակ, ընկեր ԿԳ, կարող էք ասել. Այսօր փխրուն, բայց վաղն ԱՐԴԵՆ ամուր, (ավելի ամուր դեռ չի կարելի ասել, մի շտապիր), որովհետև նախ պիտի լինի ամուր, որ հետո դառնա ավելի ամուր, դա բացատրվում է ինչպես քերեկանական օրենքներով, այնպես էլ բժշկական: Հետո ինչ, որ առողջապահության նախարարը չես, կամ ֆելշեր որևէ հիվանդանոցում, կապ չունի, սխալ խոսքը նույնպես վնասում է մ

ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ

  28/07/2012 Կարլ Գուստավ Յունգին հարցրեցին. Դուք հավատու՞մ էք աստծուն: Նա պատասխանեց. - ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ: Հարցը կրկնեցին մեկ այլ ռակուրսով, Յունգը տվեց նույն պատասխանը. «ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ»: Ըստիս այս պատասխանի իմասը կայանում է ո՛չ թե նրանում, թե Յունգը ինչ գիտի, այլ հենց այն փաստը, որ աստծու մասին ասածներին հավատալու կարիք, որպես այդպիսին, չկա, կա մարդ, կա բանական էակ, որը եթե ցանկանում է ապրել աստվածահաճո, կամ աստվածաբարո կյանքով, նա կարող է գիտենալ այդ մասին և ոչ թե հավատալ այն ամենին, ինչի մասին պատմում են նույն իրեն նման մարդիկ, որոնք ԳԻՏԵՆ, գիտեն ըստ իրենց պատկերացումների և կարողանում եմ միլիոնավոր մարդկանց հավատացնել իրենց գիտեցածը: Իհարկէ Յունգը առաջին մեծ գիտնականը չե, որ ունի աստծու մասին սեփական դատողությունները, բայց նա առաջինն է, ով այդ բոլոր դատողությունները, պարզաբանումները ու գիտական հետազոտությունները կարողացավ բերել մի բացարձակ սեղմ, պարզ ու հասկանալի հայտարարի, որն է. «ԵՍ ՀԱՎԱՏԱԼՈՒ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՄ, ԵՍ ԳԻՏԵՄ»: Կարելի է ասել, որ հավատի

Միշտէլ այսպես է եղել

  06/12/2012 Վարպետի թոռը, Ավիկ Իսահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ինտերվյու տալիս, մեր գրողների թշվառական վիճակի մասին, ասում է. – Միշտէլ այսպես է եղել: – Եթե պարզաբանենք Ավիկ Իսահակյանի ասածը և մեկնաբանաենք ասյօրվա իրադարձություններից ելնելով, ապա կհամոզվենք, որ իրոք միշտ էլ այսպես է եղել, միայն մի ճշկրտումով, ոչ միայն գրողների, (խոսքը իսկական գրողի մասին է), այլ ընդհանրապես, մտածող ու ազնիվ մարդկանց վիճակը միշտէլ այսպես է եղել, և մոնղոլների օրօգ, և շահերի, և բոլշեվիկների և հիմա, երբ ազատ երկիր ենք, ունենք պետականություն բայց ինչպես միշտ ազնիվ ու մտածող մարդուն հետապնդում են ու հալածում: Ի՞նչ են սարգում այնպիսի մի մտածող ու ազնիվ մարդու գլխին, ինչպիսին է Վարդան Օսկանյանը: Օ՛վ և ինչպես է դա անում, պարզաբանելու կարիք չկա, դա միշտէլ պարզ է եղել:Միշտէլ գիտեցել ենք ու միշտէլ եղել անոգնական, չէ՛ այսինքն միշտէլ բարոյական հաղթանա՜կ ենք տարել: Բայց էս անգամ մի բան էն չէ, Օսկանյանի բարոյականությունը առանց բարոյական հաղթանակիէլ բոլորին հայտնի է իսկ խորհրդարանը, ինչպես այսօր նշեց երկրորդ նախա

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԸ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹՈՎ ԱՆԿՅՈՒՆ Է ԽՑԿԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ

  http://www.armpress.com/2008/05/20/page/2/ Պարոն Ժան-Միշել Քիյարդե. Իսկ ո՞վ է մասոններին ազատել պատասխանատվությունից ցեղասպանությունը կազմակերպելու համար, նրանց, ովքեր ներկայացնում են ձեր դպրոցը: Դուք իրոք արդարությանը ծառայություն կմատուցեիք, եթե դատի առաջ կանգնեցնեիք թուրքական մասոններին որպես կազմակերպիչների, գոնե կոմմունիստների չափ խիզախություն ունեցեք, կանգնեք դատի առաջ, ինչպես կոմմունիստները կանգնեցին դատարանի առաջ ՍՍՀՄ-ի փլուզումից հետո իսկ քանի դեռ դուք դա չեք արել, դուք բարոյական իրավունք չունեք ցեղասպանության հարթակից մեղադրելու թուրքերին: Մեղադրողը մենք ենք, դուք պատասխանատուներն էք, անձամբ դուք էլ պատասխանատու էք ձեր եղբայր մասոնների արարքի համար: Դուք չե՞ք գտնում, որ զավեշտալի է, երբ մարդը պատկանելով մի կազմակերպության, որը մասնակից է հանցանքը կազմակերպելուն, դատապարտում է հանցանքը իրագործողին: Ո՞րն է ձեր միտքը, օգտագործել ցեղասպանության հարթակը ձեր կազմակերպության վարքանիշը բարձրացնելու համա՞ր , թե՞ ուզում էք թոզ փչել հայերի աչքերին, որ չմտածեն թե հայաստանում կատարվող ի