Ջրե՞լ են ձեզ որպես ծառ
01/06/2012
Մեջբերում ԿԳ նախարարի ճառից դպրոցականների վերջին դասի ընթացքում.
«Ուզում եմ հավատալ, որ այսօրվա ձեր փխրուն, բայց վաղն ավելի ամուր ուսերին ընկնող պետականաշինության բեռը կկատարեք պատվով, որ կարդարացնեք ձեր ծնողների ջանքերը և մանկավարժների հույսերը, որոնք տարիներ շարունակ ջրել են ձեզ` որպես ծառ, որը տարիներ հետո պետք է բերք տա:» http://www.1in.am/arm/armenia_arts_84750.html
Նախ պետք է նշել, որ փխրուն չի նշանակում ամուր, որպիսի վաղը ավելի ամուր լինի, բայց իհարկ է օգնության կարգով ընկեր ԿԳ-ին կբացատրեմ թե ինչպես պետք է արտահայտվել, որ դա լինի հայերեն, այլապես մեր ԿԳ-ն խոսում է այնպես, ինչպես օտար լեզվով, որին լավ չի տիրապետում: օրինակ, ընկեր ԿԳ, կարող էք ասել.
Այսօր փխրուն, բայց վաղն ԱՐԴԵՆ ամուր, (ավելի ամուր դեռ չի կարելի ասել, մի շտապիր), որովհետև նախ պիտի լինի ամուր, որ հետո դառնա ավելի ամուր, դա բացատրվում է ինչպես քերեկանական օրենքներով, այնպես էլ բժշկական: Հետո ինչ, որ առողջապահության նախարարը չես, կամ ֆելշեր որևէ հիվանդանոցում, կապ չունի, սխալ խոսքը նույնպես վնասում է մարդու առողջությանը, դու առաջին հերթին պիտի չվնասես, իհարկ է, եթե Հիպոկրատին երդում տալիս, ձեռքդ գրպանումդ երեք մատի կոմբինացիա չես ցուցադրել, ինչպես ձեր թիմի որոշ անդամներ, չէ այսինքն նրանք Էդ կոմբինացիան ճակաթի դիմաց էն ցուցադրում: Անցնենք աՌԱՋ:
Երբ նախարարը ասում է երիտասարդներին, «ջրել են ձեզ որպես ծառ» իհարկ է հասկանալի է ինչ է ուզում ասել, նույնիսկ այն երիտասարդները, որոնք հաճախ ջրել բառը օգտագործում են բոլորովին այլ իմաստով, չեն կասկածի նախարարի խոսքերի մեջ ամենալավ իմաստի վրա: Բայց կարծում եմ, որ ԿԳ նախարարը իրավունք չունի իր մտքերը արտահայտել այնպես, որ հարկ լինի լավ իմաստով հասկանալ նրա ասածը: Ես կարող եմ լավ իմաստով հասկանալ «պեռաշկի» վաճառողի արտահայտությունը, բայց ոչ ԿԳ նախարարի: Ուրեմն եթե նախարարը ասում է «ջրել են ձեզ որպես ծառ» ապա «որպես ծառ, կամ «ջրել են ձեզ», կապակցությունները պետք է հիշիցնեն, բանաստեղծական լեզվով ասած, պետք է հուշեն (չէ՛ որ մեր ԿԳ-ն բանաստեղծ է) հետևյալ միտքը. Ձեր ծնողները, ձեր մասին հոգացել են ինչպես այգեպանն է հոգում ծառի մասին, ջուր հասցնելով նրան մեր բորբ արևի տակ, որը պետք է բերք տա: Այգեպա՜ն, այգի՜, բորբ արև՜, իչպիսի սրբազան խոսքեր յուրաքանչյուր հայի համար, այնպես չէ՞, այս ամենը ես թարգմանեցի նախարարի տողերի ներքո, զոռռով, որ հայերեն արտահայտվել սովորի:
Իհարկ է նախարարը երևի ցանկություն ունենալով խոսել դիպլոմատիկ լեզվով, կամ այն լեզվով, որին հարիր կերպով չի տիրապետում, կարճ է կապել և արդյունքում պետք է գուշակել թե իչու է այդպես արտահայտվել: Իհարկ է գործը կհեշտանար, եթե նախարարը նշեր թե ծնողները և ուսուցիչները որպես ինչի ծառ են ջրել երեխաներին: Ուստի հարկավոր է գուշակել, թե նախարարը անձամբ որպես ինչի՞ ծառ է ջրվել: Հաշվի առնելով ԿԳ-ի դեմքի արտահայտությունը, վստահ, խիստ, ինքնագոհ, հետն էլ կարմրաթուշ, ինձ թվում է մեր ԿԳ նախարարին ջրել են որպես դեղձի ծառ, թեև չեմ պնդում, գուցե և որպես շալախո ծիրան: Իհարկ է, եթե նա երիտասարդներին ասեր, որ ձեզ ջրել են որպես դաշտային կուլտուրա, կարելի է եզրակացնել, որ նա նկատի ունի ձմերուկը, չէ՛ որ ձմերուկը, պատկանելով դդմազգիներին, նույնպես միրգ է համարվում: Անտառային հատապտուղները թողնենք մի կոմ, այստեղ գործ ունենք բնական փոշոտման հետ, թերևս մեր ԿԳ-ն բժիշկ լինելով հանդերձ, երևի ավելի ճիշտ ու դիփուկ լիներ կառուցելով իր խոսքը բնական կամ արհեստական փոշոտման հիմունքների վրա, երևի խուսափել է որևէ կերպ Չարլզ Դարվինին հիշեցնել, ո՞վ գիտենա, մարդկանց մտքով ինչ կանցնի: Իմիջայլոց, այս ամենի կապակցությամբ, փոշոտում բառից ես կառանձնացնեի փոշի արմատը և կկիրառեի բուն իմաստով...

Comments
Post a Comment