Posts

Տեր Պոետիկը

Դպրոցի զուգարանի դուռը ներսից գրեթե չէր փակվում, գրեթե, որովհետև ներսից փականք կար, բայց արդեն այնքան էին դուռը զոռով բացել, որ փականքը գրեթե ձևի համար էր, մի քիչ ուժեղ ձգելիս դուռը բացվում էր: Փականքը այդ օրին հասել էր բնական ճանապարհով, այսինքն՝ ո՛չ այնքան բնական: Փականքը դեռ իր գործելու ժամկետը ապրելուց շատ հեռու էր, բայց արդեն խարաբ էր, այն փջացել էր, քանի որ դուռը հաճախ ստիպված էին այնքան ուժգնորեն ձգել, որ փականքի լեզվակը ծռվի և դուռը բացվի: Իհարկե, կարելի էր փականագործ կանչել ու դուռը բացել այնպես, որ փականքը չփչանա, բայց զուգարանի դուռը բացելու համար փականագործ չէին կանչում երկու պատճառով, առաջինը, որ դուռը բացում էին աշակերտները ու այդ մասին նույնիսկ չէին էլ մտածում, իսկ երկրորդը՝ երկրոդը ավելի հասկանալի պատճառ է, զուգարանի դուռը միշտ շտապ կարգով բացել էր պետք: Դպրոցի արհեստավորը տեղյակ էր այդ մասին, բայց ոչինչ չէր կարող անել, որովհետև դռան փակվելը փականքի անսարգության պատճառով չէր, այլ ինչ որ մերկը ներսից փակում էր դուռը և անհայտանում: Ո՛չ ոք չգիտեր, թե ո՛վ է այդ անհայտ չարագ

Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Ձի- ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի՛, ո՛չ, այս պատմությունը մոտավորապես ձի-ձի խաղալու մասին չէ: 2010թ. հուլիսի 2-ին Ծաղկաձորում ընդանում էր գրողների համահայկական 5-րդ համագումարը: Սաշիկը կյանքում առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, նա միջին տարիքի տղամարդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Եվ քանի որ Սաշիկը գրող էր, նա միշտ իր տեսածը, որպես մտածող, պիտի պատկերացներ ժամանակի ու տարածության մեջ: Օրինակ նա ժամանակի ու տարածության մեջ համ սովետական գրողների համագումարներն էր տեսել, համ պոստսովետականը, համել էլ մի հիսուն տարի հետո ինչ որ պիտի լինի, կտեսնի: Կտեսնի ու հեչ չի զարմանա, որովհետև ինքը գրող է ու, թեև ամեն ինչի մասին չի գրում, բայց ամեն ինչ տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում, այսինքն՝ «արա էս ի՜նչ ա կատարվում»: Այսպիսով Սաշիկը ներկա էր մի համահայկական հավաքույթի, բայց չգիտես ինչու մի քիչ զարմացած էր, ավելի ճիշտ, չէր կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ ո՛չ մի ձևաչափով, թե՛ փիլիսոփայական իմաստով, թե՛ ժամանակագրական ու երկրաչափական, թե՛ սփյուռքի նախարարութ

Բառի նշանակությունը

Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենաարագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է : Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության, եթե ոչ առաջացմանը, ապա խթանելուն: 1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)... Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը. - Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո: - Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից, որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց: Ես իհա

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է «Մալենկայա Իտալիա» բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին «թռչում» բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են «պարիսպ կառուցողները»: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն է

Գրպանի մեջ

Գրպանը շատ մեծ էր ու խորը, վերջանում էր սուր անկյունով, և անկյունի կարերի վրա զգալի ճնշում էր գոյացել՝ գրպանում կուտակված հսկայական մանրադրամի կույտի ծանրությունից: Երիտասարդը քայլում էր,գրպանի մեջ ամեն քայլափոխին, ամեն մի շարժումից, մանրադրամների դիրքերը փոխվում էին բոլոր հարթությունների ուղղությամբ: Իսկական մրցապայքար էր ընթանում մանրադրամների մեջ, յուրաքանչյուր մանրադրամ այդ մրցապայքարի ընթացքում ձգտում էր հայտնվել ամենավերևում, քանզի գտնվելով վերևում, ավելի մեծ է հավանականությունը տիրոջ ձեռքում հայտնվել և դուրս գալ ազատ շրջանառություն, երբ նա մանրադրամով վճարում կատարի: Եվ միայն մեկ ցենտ արժողությամբ մի մանրադրամ չէր մասնակցում այդ« ազատության» մրցապայքարին, ավելի խոշոր մետաղյա դրամները նրան տրորելով արդեն կիսով չափ խցկել էին գրպանի ծայրամասի կարերի արանքը: Իհարկե, ազատություն ձեռք բերելուց հետո նույնպես հարկավոր է բախտ ունենալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի համար է նա ծախսվելու: Եթե նրանց տերը սուպերմարկետում որևէ գնում կատարի, դա այնքան էլ հաճելի չէ,ուղղակի մանրադրամը գրպանից

Երկնային բեմադրություն

Ես արդեն սովորում էի միջին դասարաններում, այսինքն այն շրջանն էր երբ թաղի տղաներով հաճախ, ի՛նչ հաճախ, ամեն օր հավաքվում էինք և, և ինչո՞վ են զբաղվում տղաները: Ես աղունիկներ էի պահում, ղուշբազ էի: Չգիտեմ ինչպես է Հայաստանի այլ քաղաքներում, բայց Լենինականում ղուշբազները միշտ ունեցել են սեփական, կասեի հատուկ, կարգավիճակ: Գոյություն ուներ ինքստինքյան կերպով ստեղծված ղուշբազների համակարգ, ըստ ունեցած լավ աղավնիների: Որպիսի ասածս միայն ղուշբազների համար չլինի, մի երկու բառով ասեմ ի՛նչ է նշանակում լավ աղավնի: Լավ աղավնին դա ղուշբազների համար ո՛չ մի կապ չունի նրա արտաքին տեսքի հետ, գույնի, չափի կամ տեսակի: Գոյություն ունի լավ աղավնիների երկու ճյուղ: Կան աղավնիներ, որոնք թռչելիս շատ չեն բարձրանում, այսպես ասած, թռչում են միջին բարձրության վրա և հաճախ օդի մեջ գլուխկոնծի են տալիս, խաղում են, իհարկե, էդ խաղլն էլ իր հազար ու մի նրբություններն ունի, խաղի ձայնը, երբ խաղում է կա՞նգ է առնում օդի մեջ, թե ոչ, ինչպես է կանգնում, ամենալավը նա է, երբ ասես պոչի վրա նստած խաղալով ուղահայաց վեր է բարձրանում: Երկ

Ծույլի հիշատակարանը

Դպրոցական տարիներին ես Հայ գրականությունից երկու անգամ 5 եմ ստացել, ազնիվ խոսք, առանց չափազանցությունների՛: Եվս մի 5 էլ ռուսերեն շարադրությունից եմ ստացել, գնահատականս 5/3 էր, ուսուցչուհին ասեց, որ 5/3 է նշանակել, որովհետև 5/2 գնահատական չկա՛: Հայ գրականությունից, բանավոր վերլուծումների կապակցությամբ խնդիր չունեի, ինձ բավական էր լսել ուսուցչի պատմածը, որին մի բան էի ավելացնում տանը լսած ու սովորածիցս ու գիտունի նման, վստահորեն գնում էի դաս պատասխանելու: Իհարկ է ինձ չեր հաջողվում պարոն Մաթևոսյանին, իմ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, ներշնչել, որ ես դաս եմ կարդացել ու նա ուներ իր հնարքները ինձ բռնացնելու համար: Բայց ես էլ իմ հնարքներն էի մշակել: Դասից առաջ, դասամիջոցին, դասարանի գերազանցիկ աղջիկներից արագությամբ իմանում էի դասագրքի մեջ գրած կարևոր հանգույցները ու դա ինձ բավական էր: Իսկ երբեմն էլ, եթե մոտս գիրք էր լինում, կամ մեկից վերցնում էի դասագիրքը, մի երկու երեք րոպե աչք էի անցկացնում սկզբից, մեջտեղից, վերջից ու բավական էր: Էսպես իմ ծուլագիտությունը առաջ էի տանում: Բայց երկու

Պարոն քութիկ

2/11/2012    ՄԵԾ ՔԱՂԱՔՆԵՐԻՑ ՊԵՌԱՇԿՈՒ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ, ԱՅԴ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՄԲՈՒՐԳԸ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ՉԷ: ՀԱՅՏՆԻ ՌԵՊԵՐԲԱՆ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ՇՐՋԵԼԻՍ ԱՅԴ ՀՈՏԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է ՅՈՒՐԱՀԱՏԿ ԲՈՒՐՄՈՒՆՔ  ՈՒՆԵՑՈՂ ՕԾԱՆԵԼԻՔՆԵՐԻ, ՍԵԿՍ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿԱՄ ՍՐՃԱՐԱՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՍԱՐԱԿԱՑ ՏՆԵՐԻ ԻՐԱՐ ՀԱՐԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ: ԳՈՒՑԵ և ՀՈՏ ՉԿԱ, ԲԱՅՑ ՆՄԱՆ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՆԻ ԻՐ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԷՖԻՐԸ, ՈՐԸ ԱՆՊԱՅՄԱՆ ԿԶԳԱՍ:   Ես հաճախ եմ ձեռքս գրպանիս մեջ քայլում: Չչգիտես ինչու, հենց պոռնկանոցի կողքով անցնելիս հայտնաբերեցի, որ կիթելիս գրպանը ծակ է: Կրակայրիչս հայտնվել էր գրպանի ու աստառի արանքում: Ու մի երկու քայլ անելու ընթացքում հասցրեցի փիլիսոփայել գրպանը ծակվելու պատճառի մասին: Դա լինում է երկու դեպքում. Երբ գրպանի կարը արդեն մաշվել է, կամ ինքդ ես գրպանդ քչփորելով կարը պատռել, կասկածանք ունեմ, որ իմը երկրորդ վարկածն է: Ու ես ծակ գրպանով, բայց հպարտ քայլում եմ այդ փող շռայլելու աշխարհի կենտրոններից մեկով: Մուրացկանների կողքից անցնելիս հայացքս հանդիպեց մի տարեց մուրացկանի կողքին պառկած շան հայացքին, ինչոր բան էր ուզում ասել, բ

Փոշոտ ծառերը

Չորս տարեկան էի: Մեծ եղբայրներս թաղամասի տղաների հետ հաճախ գնում էին գյուղի մերձակա գետակում լողանալու ու ինձ չէին տանում: Նման կերպով մարդու իրավունքները ոտնահարող արարքը, նրանք հիմնավորում էին մանկական «կոդեքսի» երկու դրույթներով. մեկը, որ բոլորից կարճ էի, երկրորդը, տեղ տանելու բան չէի: Երկրորդ պատճառը շատ վիճահարույց էր և ես ամենայն լրջությամբ, ճշտորեն կապկելով մեծերի խոսելավոճը, պահվածքը, համոզում էի, ներկայացնում էի իմ փաստերը, հիմնավորում էի իմ առու գնալու իրավունքները, երբեմն նրանց դիմում էի բավականին բարձր ու երկա՜ր կոչերով ու բացականչություններով, որոնց չգիտես ինչու նրանք միշտ արձագանքում էին երկու բառով. հերիք զռռաս: Ուստի ես դեռ վաղ հասկում հասկանալով, որ դեմոկրատիան ավելի շուտ խորամանկություն է քան թե արդարություն, դիմեցի այլ հնարքի: Երբ նրանք պատրաստվում էին գնալ գետակ, ավելի շուտ մեծ առվում լողալու, հավաքվում էին մեր բակում, կազմում էին ռազմավարական պլանը, թե որ ճանապարհով են գնալու և «թշնամի» լողալու գնացողներին հանդիպելու դեպքում ինչ են անելու, իսկ ես, կարծես համաձայն ի

Ուռած տերտերը

Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր

Պեպսի-կոլայի գենը

Սովետական միության ոսկե դարն էր, յոթանասունական թվականներն էին, արտասահմանից շատ հայեր էին գալիս Հայաստան շրջակայության: Շատերը գնում էին Ջերմուկ հանգստանալու: Այդ եկողներին երբեմն հաջողվում էր իրենց հետ բերել մի քանի շիշ «Պեպսի կոլա», հաճախ էին խոսում այդ մասին ու տարբեր դեպքեր էին պատմում: Ահա նման մի պատմություն. Մի տղա Ջերմուկում հանգստանալիս ծանոթացել էր մեկի հետ, որը ապրում էր մի արտասահմանցու հարևանությամբ և տեսել էր նրանց բալկոնում դատարկ Պեպսի-կոլայի շշեր: Այդ տղայի մասին ասում էին թե նա մի ծանոթ ունի, որը իր աչքով է տեսել մեկին, ով պեպսի-կոլա խմողի հետ զրուցել է: Այդպիսիները, ինչպիսին պատմության հերոսն է, բավականին «պրիստիժնի» մարդիկ էին համարվում, եթե սովորական մարդիկ միայն արտասահմանյան կինոներում էին տեսնում Պեպսի-կոլա, ապա նրանք իրենց աչքերով էին տեսել մարդկանց, ովքեր Պեպսի-կոլա էին խմել: Էդ հիմա է որ խանութներում լիքը Պեպսի-կոլա է, են ժամանակ դժվար էր: Էն ժամանակներում մենակ արտասահմանցի հարևաններ ունեցողներն էին տեսնում Պեպսի-կոլա իսկ արտասահմանցի հյուրի հարևանությամբ ա

Մարդասիրության գնաճը

Արցախյան գոյամարտը պատռեց մարդկային արդարության դիմակը:  Գերմանացի հայտնի սոցոլոգներից մեկը գրում է.«Նա՛ ով նպաստում է անբարոյականությանը, ավելի անբարոյական է, քան թե նա՛, ով կատարում է անբարոյական արարք»:Այս իմաստով այսօր խոսքը այն շնագայլերի մասին է, որոնք պահը բաց չեն թողնում Ալիեվի նավթատար խողովակներին քսմսվելու համար: Դրանք ավելի անբարոյական են, քան թե այն մարդանման վանդալը, որ պղծում է զոհված զինվորի մարմինը: Արևմտյան քաղաքակրթությունը Լիվիայի նման դրախտ երկիրը վերածեց դժողքի, թռիչքի արգելք  հայտարարեց Լիվիայի երկնքում, «դեմոկրատիա» էր տարածում, Ինչու՞ դեմոկրատիան պաշտպանելու համար Արցախի երկնքում Թռիչքի արգելք չի հայտարարում, բանն ինչու՞մ է: Կա մի լեհական ասացվածք. «Երբ հասկանալի չէ թե բանը ինչում է, ուրեմն բանը փողն է:» Առաջին անգամ հասկանում եմ թե բանը ինչում է, այստեղ բանը փողը չէ, բանը շատ մեծ փողերն են: Հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանությունից հետո, Ուինսթոն Չերչիլը ասեց.  Այս աշախարհակարգում Բաքվի նավթը ավելի թանկ արժեցավ, քան թե հայերի արյունը: Ինչպես տեսնում ենք, գներ

Մարուքյանի մարտադաշտը

21.05.2020   Մարուքյանը որոշել էր ԱԺ-ում սրված իրավիճակը քոռացնել ու ազատ հասարակության քարոզ էր կարդում դուխովների համար: Սասունցի Դուխովը շիշը կեծակին ուզում էր ցխել Մսրա Մարուքյանին, բայց շիշը թռցրեցին: Այնուամենայնիվ եթե Սասունին հաջողվեր շիշը նետել, մևնույն է փուստ էր տալու, ու շիշը դիզ ԱԺ նախախգահի ճակատին, ով նստած էր Մարուքյանի հետևում:ԵՎ երբ էս потерпевший Մրուքյանը տեսավ, որ իրավիճակը ավելի է սրվում, որոշեց հենց տեղում այն քոռացնել, մտավ մատրադաշտ ու անցավ հարձակման: Մարուքյանը գնաց առաջ որ իր մարմնով փակի հարվածի ուղին ու փրկի ԱԺ նախագահին շըշահարվելուց: Բայց քանի որ շիշը արդեն գողացել էին , Սասունը կանգնեց այնպիսի փաստի առաջ, ինչպիսին է Մարուքյանը, և հակահարձակման անցավ ձեռնամարտի միջացով: Բայց հարկ է նշել, որ Սասունին չհաջողվեց ոլորել Մարուքյանի ականջները: Սասունը ուղղակի չգիտի, որ սրանց ականջները զրահապատված են: Եվ մարուքյանը տեսնելով, որ այսպիսի ընթհարումից հտո իր ականջներին ոչ մի բան չի եղել, մտածեց. Իյա՛ իրոք իր ականջները թագավորական ականջներ են, ու հայտարարեց հաջորդ

Վերք Հայաստանի

  05.05.2010 Գրախոսություն Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ: Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը: Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջադիմ