Թայքյաշ տոտա
Պոստսովետական բիզնեսը հենված է երկու սյան վրա, մեկը գողությունն է, մյուսը՝ խառնակչությունը: Գողության պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ խառնակչությունը հիմնականում օգտագործվում է կոնկուրենտների գործը ձախողելու համար, որոշ հայտնի գործարարներ նույնիսկ քարոզում են նման գործելաձև: Իմիջիայլոց, նույն դրությունն է հոգևոր կյանքում, լրատվության ու մտավորականության մեջ, բայց խոսքը բիզնեսի մասին է: Այդ քարոզը օդից չի ընկել, ոչ էլ մեկի դոլարից կանաչ ուղեղում է ծակել այդ միտքը, դա գալիս է մեր սովետական անցյալից, դեռ մանուկ հասակում մենք գիտեինք, որ բիզնեսը այդպես են անում, ճիշտ այնպես, ինչպես այժմեան շատ հայտնի գործարարներ:Մենք պիոներներ էինք, և բառիս բուն իմաստով, և ապագա բիզնեսի տեսանկյունից, այն բիզնեսի, որը տնօրինելու էր մեր երկիրը՝ ինչքան ուզում ես ազատություն ձեռք բերելուց հետո: Մեր թաղում վոլեյբոլի դաշտ էին սարգել, առավոտնից իրիկուն վոլեյբոլ էինք խաղում: Վարպետանալով խաղի մեջ՝ սկսեցինք նորություններ մտցնել մեր զբաղմունքի մեջ, սկսեցինք խաղալ գրազով: Խաղից առաջ պայմանավորվում էինք գումարի մասին ...