Posts

Showing posts with the label Բառի նշանակությունը

Բառի նշանակությունը

Ես չգիտեմ, չեմ հիշում երբ է իմ մեջ արմատավորվել սովորություն, մտածելակերպ, որ հատուկ ուշադրություն եմ հատկացնում բառի նշանակությանը: Նույնիսկ ամենաարագ ու հապճեպ զրույցների ժամանակ իմ ուշադրությունից չի վրիպում որևե բառ, որի իմաստը ինձ հետաքրքրում է : Թերևս հիշում եմ մի դեպք, որ կարող էր նպաստել իմ այդ սովորության, եթե ոչ առաջացմանը, ապա խթանելուն: 1973 թ. Էր, մեր ֆուտբոլի ոսկե տարին, ընտանիքով Արարատի խաղն էինք նայում: Երբ Իշտոյանը խփեց իր փառաբան գոլը, մեր թաղը (պայթեց)... Էդ ժշխորի մեջ, որին և մասնակցում էր Նիկոլաի Օզեռովի ձայնը, մինչև վերջ բարձրացրած հեռուստացույցի ձայնով, ես հանկարծ լսեցի հորս ձայնը. - Ի՛նչ գեղեցիկ խոսք է, վելիկոլեպնո: - Ես անմիջապես չհասկացա ինչի մասին է հայրս ասում, բայց հիշելով Օզեռովի խոսքերը, Իշտոյանի գոլի մասին (какой великолепный гол) հասկացա բանն ինչում է: Ճիշտն ասած այն ժամանակ ես մի տեսակ զարմացա հորս վրա, մի անհաշտ զարմանքով: Ասեցի, պա ջան մենք բոլորս չգիտենք ինչ անենք ուրախությունից, որ գոլ ենք խփել, դու ասում էս ի՛նչ գեղեցիկ բառ է: Հայրս ժպտաց: Ես իհա...