Posts

Showing posts with the label Վերք Հայաստանի

Վերք Հայաստանի

  05.05.2010 Գրախոսություն Խոսքս ուզում եմ կառուցեմ մեծ գիտնական, Խաչատուր Աբովյանի, ճակատագրի և ստեղծագործական ու քաղաքական հայացքների սերտ կապի շուրջ: Իմ համոզմունքն է. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, որոշեց գրողի ճակատագիրը: Նախ ասեմ, որ ո՛չ մի հավակնություն չունեմ հայտնաբերելու Աբովյանի գերեզմանը կամ ներկայացնելու փաստեր նրա անհետացման մասին, անկեղծ ասեմ, նման հնարավորություն չունեմ, դրա համար պահանջվում է հսկայական մասնագիտական աշխատանք, որ արդեն կատարվել է շատերի կողմից և արդյունքում գաղթնիքը բացահայտված չէ: Բայց մեր աչքի առաջ է ու հանդիսանում է մեր սեփականությունը այն ամենագլխավոր փաստը, որը և հանդիսանում է նրա ողբերգական անհետացման պատճառը: Դա հանճարի գրած առաջին գիրքն է աշխարհաբարով, ժողովրդի համար, ժողովրդին հասկանալի լեզվով գրած գիրքը: Հիմնական մտքերը, որոնք արտահայտվում են Վերք Հայաստանի վեպում, չեին կարող չհանդիսանալ պատճառ, գրողին հետապնդելու համար, ուղղակի մեզանից պահանջվում է իրերը անվանել իրենց անուններով: Եթե ուզում էք, պետք է գաղթնազերցել Աբովյանի արտահայտած առաջ...