Posts

Showing posts with the label Տո դը գնա՛ ե

Տո՛ դը՝ գնա՛ ե՛

Մերձմոսկովյան ամառանոցային գյուղաքաղաքները բոլորը շրջափակված են բարձր պարիսպներով իսկ որոշ տեղեր այդ 5-6 մետր բարձրություն ունեցող պարիսպների վրա ամրացված են փշալարեր, երևի վայրի գազաններից պաշտպանվելու համար: Միայն մի բան այնքան էլ պարզ չէ, ո՞ր կողմում են այդ վայրի գազանները, պարսպից նե՞րս, ինչպես սովորական գազանանոցում, թե՞ պարսպից դուրս: Մի այդպիսի մերձմոսկովյան գյուղաքաղաքի կից, որ կոչվում է «Մալենկայա Իտալիա» բարձր պարիսպների հարևանությամբ, ժամանակավոր ցանկապատով շրջափակաված էր մեր բանվորական ճամբարը, որտեղ մեղվի փեթակների նման իրար կողքի շարված տնակներից առավոտյան դուրս էին «թռչում» բանվորները ու տարածվում չորս կողմ, ինչպես մեղուները: Իսկ երեկոյան վերադառնալիս նրանք իհարկ է նեկտար չեին բերում, որ մեղր պատրաստեն, լավագույն դեպքում, եթե վարձատրության օր էր, նրանք բերում էին աշխատավարձի որոշ մասը, սովորաբար աշխատավարձի քառորդը, մնացածը իրար մեջ կիսում են «պարիսպ կառուցողները»: Իսկ սովորաբար, ճամբար վերադառնալիս, բանվորները էժան գարեջուրը հագուստի տակ ավելի խնամքով պահած քան մեղուն է...