Posts

Showing posts with the label Յափնջի

Յափնջի

Նրա անունը Արամ էր, իսկ մականունը՝ Յափնջի: Ես չգիտեմ այս մականունը ինչ ծագում ունի ու այդպես էլ չկարողացա պարզել, թե ինչ առումով էին տղաները Արամին տվել այդպիսի մականուն, որի հետ նա արդեն հաշտվել էր առերես, ու եթե Արամ կանչելիս ուշադրություն չդարձներ, չլսեր, ապա երբ ասում էին Յափնջի, նա մեկ հարյուրերորդական վայրկյանի ընթացքում հասցնում էր ջղայնանալ, հաշտվել իրողության հետ,մի վատ քողարկված առհամարհանքով նոռմալ տեսք տալ դիմագծերին, ու շրջվել դեպի իրեն կանչողը:    Ռուսական մի գյուղի մոտակայքում շինարարական բրիգադը մի շենք էր կառուցում, տղաները ժամանակ խնայելու համար գյուղ չէին գնում ճաշելու, գյուղի ծայրամասում մի տնակ էին վարձել, որտեղ տեղավորել էին բոլոր հարմարությունները ճաշարանի համար ու ճաշում էին այնտեղ: Ճաշարանը այնքան էլ մոտ չէր աշխատատեղին, բայց ավելի հարմար էր, քան թե գյուղ գնալը: Բրիգադը խոհարար չուներ և օրեկան տղաներից մեկը, ճաշից երկու ժամ առաջ, գալիս էր խոհանոց ու բոլորի համար ճաշ էր պատրաստում: Պրակտիկան ցույց էր տալիս, որ այդ խոհարարական գործում ավելի դժվարը ամաննե...