Posts

Showing posts with the label Ծույլի հիշատակարանը

Ծույլի հիշատակարանը

Դպրոցական տարիներին ես Հայ գրականությունից երկու անգամ 5 եմ ստացել, ազնիվ խոսք, առանց չափազանցությունների՛: Եվս մի 5 էլ ռուսերեն շարադրությունից եմ ստացել, գնահատականս 5/3 էր, ուսուցչուհին ասեց, որ 5/3 է նշանակել, որովհետև 5/2 գնահատական չկա՛: Հայ գրականությունից, բանավոր վերլուծումների կապակցությամբ խնդիր չունեի, ինձ բավական էր լսել ուսուցչի պատմածը, որին մի բան էի ավելացնում տանը լսած ու սովորածիցս ու գիտունի նման, վստահորեն գնում էի դաս պատասխանելու: Իհարկ է ինձ չեր հաջողվում պարոն Մաթևոսյանին, իմ Հայոց լեզվի ու գրականության ուսուցչին, ներշնչել, որ ես դաս եմ կարդացել ու նա ուներ իր հնարքները ինձ բռնացնելու համար: Բայց ես էլ իմ հնարքներն էի մշակել: Դասից առաջ, դասամիջոցին, դասարանի գերազանցիկ աղջիկներից արագությամբ իմանում էի դասագրքի մեջ գրած կարևոր հանգույցները ու դա ինձ բավական էր: Իսկ երբեմն էլ, եթե մոտս գիրք էր լինում, կամ մեկից վերցնում էի դասագիրքը, մի երկու երեք րոպե աչք էի անցկացնում սկզբից, մեջտեղից, վերջից ու բավական էր: Էսպես իմ ծուլագիտությունը առաջ էի տանում: Բայց երկու...