Մարդասիրության գնաճը
Արցախյան գոյամարտը պատռեց մարդկային արդարության դիմակը: Գերմանացի հայտնի սոցոլոգներից մեկը գրում է.«Նա՛ ով նպաստում է անբարոյականությանը, ավելի անբարոյական է, քան թե նա՛, ով կատարում է անբարոյական արարք»:Այս իմաստով այսօր խոսքը այն շնագայլերի մասին է, որոնք պահը բաց չեն թողնում Ալիեվի նավթատար խողովակներին քսմսվելու համար: Դրանք ավելի անբարոյական են, քան թե այն մարդանման վանդալը, որ պղծում է զոհված զինվորի մարմինը: Արևմտյան քաղաքակրթությունը Լիվիայի նման դրախտ երկիրը վերածեց դժողքի, թռիչքի արգելք հայտարարեց Լիվիայի երկնքում, «դեմոկրատիա» էր տարածում, Ինչու՞ դեմոկրատիան պաշտպանելու համար Արցախի երկնքում Թռիչքի արգելք չի հայտարարում, բանն ինչու՞մ է: Կա մի լեհական ասացվածք. «Երբ հասկանալի չէ թե բանը ինչում է, ուրեմն բանը փողն է:» Առաջին անգամ հասկանում եմ թե բանը ինչում է, այստեղ բանը փողը չէ, բանը շատ մեծ փողերն են: Հարյուր տարի առաջ, Հայոց ցեղասպանությունից հետո, Ուինսթոն Չերչիլը ասեց. Այս աշախարհակարգում Բաքվի նավթը ավելի թանկ արժեցավ, քան թե հայերի արյունը: Ինչպե...