Նախագահի տապանը
23/05/2012 Նոյան տապանի պատմությունը շատ հին է, հաստատ չգիտենք, տապան եղել է թե ոչ, բայց մեր օրերի տապանը, իր ուղևորներով հանդերձ, մեր դիմաց է: Եվ այս «տապանի» պատմությունը հարկավոր է գրի առնել, որպես արդի տապանի պատմություն: Այսպիսով. 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը սկսվելուց առաջ, համաշխարհային բանկի տնօրենը մի հրեշտակի գալստուկով, հայտնվեց մեր երկրի նախագահին և զգուշացրեց գալիք ճգնաժամի մասին: Նա ասաց. - Ես ջղայնացել եմ մարդկանց վրա, նենց չեն ապրում ոնց որ ես եմ ուզում, սաղ ուզում են բարձր տեղ ապրեն, չեն ուզում իջնեն վար, վարկ վերցնեն, որ ես իմ անելիքը գիտենամ: Ուստի շուտով էնպիսի մի ճգնաժամ եմ տժացնելու, որ համաշխարհային ջրհեղեղը դեմը հեչ բան է: Բայց քանի որ դու միշտ կատարել էս իմ կամքը ու հլու ծառայել էս ինձ, ես քեզ կասեմ ինչպես փրկվես. Ուրեմն, մինչև ճգնաժամը սկսվելը բանկիդ փողերը լավ պահի, ծանոթբարեկամով, թոռուծոռով, բոլորին ապահովի: Հետո կգնես մի մեծ ջիփ, էդ ջիփի անիվների փոխարեն փուչիկներ կդնես, որ ոչ սուզվի ոչ էլ վայր ընկնի, համ էլ մեքենայի քաշը կթեթևանա ու...