Posts

Showing posts with the label Փոշոտ ծառերը

Փոշոտ ծառերը

Չորս տարեկան էի: Մեծ եղբայրներս թաղամասի տղաների հետ հաճախ գնում էին գյուղի մերձակա գետակում լողանալու ու ինձ չէին տանում: Նման կերպով մարդու իրավունքները ոտնահարող արարքը, նրանք հիմնավորում էին մանկական «կոդեքսի» երկու դրույթներով. մեկը, որ բոլորից կարճ էի, երկրորդը, տեղ տանելու բան չէի: Երկրորդ պատճառը շատ վիճահարույց էր և ես ամենայն լրջությամբ, ճշտորեն կապկելով մեծերի խոսելավոճը, պահվածքը, համոզում էի, ներկայացնում էի իմ փաստերը, հիմնավորում էի իմ առու գնալու իրավունքները, երբեմն նրանց դիմում էի բավականին բարձր ու երկա՜ր կոչերով ու բացականչություններով, որոնց չգիտես ինչու նրանք միշտ արձագանքում էին երկու բառով. հերիք զռռաս: Ուստի ես դեռ վաղ հասկում հասկանալով, որ դեմոկրատիան ավելի շուտ խորամանկություն է քան թե արդարություն, դիմեցի այլ հնարքի: Երբ նրանք պատրաստվում էին գնալ գետակ, ավելի շուտ մեծ առվում լողալու, հավաքվում էին մեր բակում, կազմում էին ռազմավարական պլանը, թե որ ճանապարհով են գնալու և «թշնամի» լողալու գնացողներին հանդիպելու դեպքում ինչ են անելու, իսկ ես, կարծես համաձայն ի...