Posts

Showing posts with the label Գրպանի մեջ

Գրպանի մեջ

Գրպանը շատ մեծ էր ու խորը, վերջանում էր սուր անկյունով, և անկյունի կարերի վրա զգալի ճնշում էր գոյացել՝ գրպանում կուտակված հսկայական մանրադրամի կույտի ծանրությունից: Երիտասարդը քայլում էր,գրպանի մեջ ամեն քայլափոխին, ամեն մի շարժումից, մանրադրամների դիրքերը փոխվում էին բոլոր հարթությունների ուղղությամբ: Իսկական մրցապայքար էր ընթանում մանրադրամների մեջ, յուրաքանչյուր մանրադրամ այդ մրցապայքարի ընթացքում ձգտում էր հայտնվել ամենավերևում, քանզի գտնվելով վերևում, ավելի մեծ է հավանականությունը տիրոջ ձեռքում հայտնվել և դուրս գալ ազատ շրջանառություն, երբ նա մանրադրամով վճարում կատարի: Եվ միայն մեկ ցենտ արժողությամբ մի մանրադրամ չէր մասնակցում այդ« ազատության» մրցապայքարին, ավելի խոշոր մետաղյա դրամները նրան տրորելով արդեն կիսով չափ խցկել էին գրպանի ծայրամասի կարերի արանքը: Իհարկե, ազատություն ձեռք բերելուց հետո նույնպես հարկավոր է բախտ ունենալ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի համար է նա ծախսվելու: Եթե նրանց տերը սուպերմարկետում որևէ գնում կատարի, դա այնքան էլ հաճելի չէ,ուղղակի մանրադրամը գրպանից...