Մաքուր ապակիները
Անդրեն չափազանց հաճախականությամբ սիրահարվելու հատկություն ուներ: Իր սիրահարական հարցերը լուծում էր շատ արագ և օբեկտիվ կարգով: Իհարկե, ոչ միշտ էր ստացվում հարցերը լուծել այնպես, ինչպես պլանավորում էր: Խոսքը հենց մի այդպիսի դեպքի մասին է, երբ ամեն ինչ այնպես չկատարվեց, ինչպես պլանավորել էր Անդրեն: Կատյաի հետ երեք ժամ արդեն ծանոթ էր ու արդեն հասցրել էր դառնալ Կատյաի վստահելի հյուրը: Կատյան ապրում էր հանրակացարանում, շատ մաքրասեր աղջիկ էր և ինչպես բոլոր մաքրասերները, մաքրասիրության մեջ ուներ ինչ որ նախնտրանք, դա պատուհանի ապակիները բացարձակ մաքուր պահելն էր: Նա պատուհանները այնպես էր սրբում, որ անհնար էր նկատել ապակի կա պատուհանին, թե ոչ, ավելի ճիշտ պատուհանը բա՞ց է, թե փակ: Ահա Անդրեն ներս մտավ Կատյաի բացարձակ մաքուր պատուհաններով սենյակը: Ամառային երեկո էր, Կատյաի մաքուր պատուհանները ու թարմ օդը թողնում էր այնպիսի տպավորություն, որ կարծես պուրակի անկյունում ես և ոչ թե սենյակում: Անդրեն հանեց ծոցից Սմիռնով օղու շիշը, դրեց սեղանին ու թամադաի ճկունությամբ սկսեց կազմակերպել կայանալիք խնջույք...