Posts

Showing posts with the label Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ «Վիսկաս» կամ «Կիտիկատ» ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ, ու երբ դու ասում ես «չի կարելի», նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենտրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի, թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափ...