Posts

Showing posts with the label Ձո—ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Ձի- ձի կամ «Անգլիական նավերը հայոց լեռներում»

Ձի- ձի, փայտե ձի, մեր դռանը կապեցի՛, ո՛չ, այս պատմությունը մոտավորապես ձի-ձի խաղալու մասին չէ: 2010թ. հուլիսի 2-ին Ծաղկաձորում ընդանում էր գրողների համահայկական 5-րդ համագումարը: Սաշիկը կյանքում առաջին անգամ էր մասնակցում նման միջոցառման, նա միջին տարիքի տղամարդ էր ու կյանքում շատ բան էր տեսել: Եվ քանի որ Սաշիկը գրող էր, նա միշտ իր տեսածը, որպես մտածող, պիտի պատկերացներ ժամանակի ու տարածության մեջ: Օրինակ նա ժամանակի ու տարածության մեջ համ սովետական գրողների համագումարներն էր տեսել, համ պոստսովետականը, համել էլ մի հիսուն տարի հետո ինչ որ պիտի լինի, կտեսնի: Կտեսնի ու հեչ չի զարմանա, որովհետև ինքը գրող է ու, թեև ամեն ինչի մասին չի գրում, բայց ամեն ինչ տեսնում ու հասկանում է, թե ինչ է կատարվում, այսինքն՝ «արա էս ի՜նչ ա կատարվում»: Այսպիսով Սաշիկը ներկա էր մի համահայկական հավաքույթի, բայց չգիտես ինչու մի քիչ զարմացած էր, ավելի ճիշտ, չէր կարողանում կողմնորոշվել ժամանակի ու տարածության մեջ ո՛չ մի ձևաչափով, թե՛ փիլիսոփայական իմաստով, թե՛ ժամանակագրական ու երկրաչափական, թե՛ սփյուռքի նախարարութ...