Posts

Հարբած ռոբոտը

Գյումրեցի Վաղոն ինքնապաշտպանության համար մի սրվակ նյարդային պարալիտիկ գազ էր գնել։ Մի փոքրիկ սրվակ էր, Վաղոն չեր հավատում, որ էդ սրվակի պարունակությունը մարդու դեմքին փչելու դեպքում մարդը ուշագնաց է լիննում։ Ուստի Վաղոն ուզում էր այն փորձարկել։ Բայց ու՞մ վրա, ո՞վ կհամաձայնի նման փորձարկության.. Եվ Վաղոն հնարքը գտավ. Գնեց մի լիտրանոց օղի և ծանոթ տղաներին կես կատակ կես լուրջ առաջարկություն էր անում։ Ասում էր.  Վաղո - Ապ ջան բեր էս բալոնչիկը մե հադմ փչեմ երեսիդ, էս մե շիշ «Բոյիդ մեռնիմը» քոնն է:    Գյումրեցիները մի լիտրանոց օղուն, կատակելով, բոյիդ մեռնիմ են ասում, քանի որ շիշը սովորական օղու շշից նկատելիորեն բարձր է ։ Բայց Վաղոյի համար շատ անսպասելի կերպով, ոչ ոք չեր համաձայնվում։ Վաղոն չեր հրաժարվում իր մտքից, նա մտքին դրել էր անպայման փորձարկել այդ գազը ու փնտրում էր ու հետաքտքրվում թե ու՞մ վրա կարելի է փորձարկել:    Մի անգամ երբ տղաների հետ կանգնած զրուցում էր էդ գազի փորձարկության մասին, հանկարծ տղաներից մեկը ասաց.  - Ծո են ալակշ Մռդոյին ըսա, բոյիդ մեռնիմն...

Ըդիգ Ես էի

Երկու հայկական խումբ, բաղկացած երեք - չորս անձից, աշխարհի մյուս ծայրին ճանապարհ էին գնում. Կիրովից, որ Ռուսաստանի ամենահյուսիսաին քաղաքքներից մեկն է, գնում էին Կիրովոչեպեցք, որ ավելի հյուսիս է: Ավտոբուսի վերջի նստարանին նստել էին չորս Գյումրեցի դահուկորդներ, գնում էին Կիրովոչեպեցք մրցումների իսկ ամենա առաջին նստատեղերին նստել էին երեք հոգի Երևանից և առանց ուշադրություն դարձնելու իրենց ձայների բարձրությանը, խոսում - խնդում էին: Շատ ուրախ էին տղաները, այնքան ուրախ, որ ուղևորներին ավելի շատ հետաքրքիր էր թվում նրանց պահելաձևը քան թե վրթովում նրանց սաստիկ բարձրաձայնությունները: Գուցե մեր գեղեցիկ լեզու՞ն էր դրա պատճառը, որը տեղացիները առաջին անգամ էին լսում: Գյումրեցիների ձայնը չեր հելնում, դե սպորտսմեն մարդիք են, միշտ էլ ճանապարհներին, նրանց համար ճանապարհը շուտ է դառնում ձանձրույթ, անձամբ գիտեմ: Երևանցիները գնալով հա բարձրացնում էին ձայները, ծիծաղ, կատակ, ռեպլիկաներ դեսից դենից ու մի պահ էլ այդ ժխորի մեջ հիշվեց, որ հետևի նստստեղերին գյումրեցիք են նստած: Ավտոբուսը գնում էր ու գնում, տղաները...

Կատվին Կարսեր

Թե տանեցոնց դուրը ինչու չէր գալիս միջանցքի հատակը՝ չգիտեմ: Մի շաբաթ գլուխս տարան, թե հատակը փոխիր, պա՜ռկետ են ուզում: Ինչքան որ լեզվի ճարտարություն ունեի, ինչքան որ շինարարական գիտելիքներ ունեի ու փիլիսոփայական միտք, գործի դրեցի, որ էս ժողովրդին համոզեմ, որ մեր հին հատակը լավ հատակ է, ծայրահեղ դեպքում կարելի է ներկել: Վերջը խաբեցի, այսինքն եկանք համաձայնության, նե՛րկում էմ: Գնացի ներկ առա ու անմիջապես գործի անցա, քանի դեռ չեն փոշմանել:Մեր միջանցքը երկարությամբ վեց մետր է: Հատակի կեսից շատը ներկեցի, թողեցի մի արահետ, որ մինչև ներկը չորանալը կարելի լիներ գնալ գալ: Գործս վերջացրեցի, ինքս ինձնից գոհ՝ եկա նստեցի ու հեռուստացուից եմ նայում: Կատուն ըստ իր սովորության, թռավ նստեց ուսիս: երբ էդ կատուն նստում է ուսիս, հոգնում է անընդհատ նույն ուսիս նստել, մեկընդմեջ մի ուսիցս տեղափոխվում դեպի մյուսը: Վե՛րջը, ամեն ինչ սովորականի նման: Միայն մի հանգամանք իմ ուշադրությունը գրավեց. Զգում եմ, որ էս կատվի թաթերը կպչում են վերնաշապիկիս: Նայեմ տեսնեմ ի՛նչ, ուսերս ներկի մեջ կորած, անկախ ինձանից վեր թռա: Կ...

Հարցազրույց Մունթազեր ալ-Զեյդինի հետ:

ֆելիետոն  - Պարոն Մունթազեր, ձեր բուշիկները, ներեղություն, ձեր կոշիկները պատվերո՞վ են կարում թե՞ խանութից էք գնում:  - Դա կախված է նրաից թե որտեղ պետք է հագնեմ այդ բուշիկները, օի՛, ես էլ ձեր նման շբոթեցի, կոշիկները, կոշիկները:  - Իսկ այն կոշիկները որորնցով ուզում էիք նախագահ Բուշին կոշիկահարել, ի՞նչ նպատակով էիք գնել, ու՞ր պիտի գնաիք:  - Գիտեք, այդ բու., թու, այդ կոշիկները վաղուց էի գնել, չեմ հիշում:  - Իսկ շա՞տ տեղերում էք եղել այդ կոշիկներով, չափսոսացի՞կ նրանցից հրաժարվել:  - Իհարկ է, որտեղ ասես չեմ եղել, դե հասքանում էք, լրագրողի մասնագիտությունը այնպիսին է, որ որտե՛ղ ասես որ չենք լինում: Ինչ մնում է ափսոսալուն, ո՛չ, արդեն մաշվել էին, վրաները հալ չեր մնացել, մի կողմից էլ իմ ոտքերը քրտնում են, էդ կոշիկներից արդեն նեխված պանիրի հոտ էր գալիս, այնպես որ շատ ճիշտ ժամանակին դեն նետեցի դրանք:  - Նետելուց հետո ձեր ոտքերը հովացա՞ն:  - Միայն ոտտքե՞րս, հոգի՜ս հովացավ, հոգի՜ս:  - Բայց չե՞ որ այդ պահին ձեզ դնքստում էին, ինչպե՞ս կարող էր ձեր հոգին հովան...

Շանը զբոսանքի

Մի շուն ունեի, սովորական շուն էր, ոչ մի պառոդի էլ չէր, մենակ անուն ուներ, լավ անուն էր: Շատ խելացի շուն էր, երբ որ դուրս գնալ էր ուզում, գալիս ասում էր, դե վնգստում էր, ու պոչը թափ տալիս: Մեկ մեկ սուտ էր խոսում, առանց որևե պատճառի գալիս վնգստում էր, թե դուրս գնանք: Նման դեպքերում չէի զաիյրանում, ես էլ մի քիչ ման էի գալիս մաքուր օդին ու գալիս: Մի օր, ինչպես միշտ սկսեց վնգստալ, տանեցիք ասին տար շանը զբոսանքի, տարա՛: Գնացի, ես էլ մաքուր օդ շնչեցի եկա: Տանեցիք ասում են, իսկ շունը ու՞ր է: Նո՜ր հիշեցի, որ շանը մոռացել եմ դրսում:

Թայքյաշ տոտա

Պոստսովետական բիզնեսը հենված է երկու սյան վրա, մեկը գողությունն է, մյուսը՝ խառնակչությունը: Գողության պարագայում ամեն ինչ պարզ է, իսկ խառնակչությունը հիմնականում օգտագործվում է կոնկուրենտների գործը ձախողելու համար, որոշ հայտնի գործարարներ նույնիսկ քարոզում են նման գործելաձև: Իմիջիայլոց, նույն դրությունն է հոգևոր կյանքում, լրատվության ու մտավորականության մեջ, բայց խոսքը բիզնեսի մասին է: Այդ քարոզը օդից չի ընկել, ոչ էլ մեկի դոլարից կանաչ ուղեղում է ծակել այդ միտքը, դա գալիս է մեր սովետական անցյալից, դեռ մանուկ հասակում մենք գիտեինք, որ բիզնեսը այդպես են անում, ճիշտ այնպես, ինչպես այժմեան շատ հայտնի գործարարներ:Մենք պիոներներ էինք, և բառիս բուն իմաստով, և ապագա բիզնեսի տեսանկյունից, այն բիզնեսի, որը տնօրինելու էր մեր երկիրը՝ ինչքան ուզում ես ազատություն ձեռք բերելուց հետո: Մեր թաղում վոլեյբոլի դաշտ էին սարգել, առավոտնից իրիկուն վոլեյբոլ էինք խաղում: Վարպետանալով խաղի մեջ՝ սկսեցինք նորություններ մտցնել մեր զբաղմունքի մեջ, սկսեցինք խաղալ գրազով: Խաղից առաջ պայմանավորվում էինք գումարի մասին ...

Ուստեն

Հայաստանի երիտասարդության զգալի մասը այսօր գտնվում է աշխատանքային գաղությում: Ո՛չ ոք նրանց ոչ մի հանցանքի համար չի պատժել ու ուղարկել աշխատանքային գաղութ, բոլորը հայտնվել են այդ գաղութներում կամավոր կերպով, կամավոր՝ մի քիչ նույնիսկ մեղմ ասեցի, սովորաբար այդ աշխատանքային գաղութներում հայտնվում են իրենց ծանոթների ու հարազատների օգնությամբ: Երևի արդեն կռահում էք, որ խոսքս սպիտակ ջարդի արդյունքում, աշխատանք գտնելու համար արտերկիր մեկնած հայ երիտասարդության մասին է: Իսկ ինչու՞ գաղութ և ոչ թե ճամբար: Շատ պարզ պատճառով, այդ հայերի համախմբված աշխատատեղերում գործում են նույն բարքերը, ինչ գաղութում, և ո՛չ միայն աշխատանքային, այլ սովորական գաղութում: Այսինքն աշխատող մարդը այսօր առաջնորդվում է գողական արք ու բարքով, սովորություններով, արժեքներով: Արժեքներո՜վ, սա՛ է ամենակարևորը, որի շնորհիվ աշխատավոր մարդը աշխատանքի մեկնելով հայտնվում է աշխատանքային գաղութում: Արժեքներ, որոնք ըստիս հանդիասնում են սպիտակ ջարդի հիմնական զեմքը:    Նորակառույց առևտրի սրահի մի մեծ սենյակ հատկացված էր աշխատողնե...

Սպիտակ Գիրքը

Հայրիկիս. Վարդանյան Հովհաննես Գրիգորի,  1911-1997թ. 1996 թվականն էր, Հայաստան էի եկել: Վաղ առավոտյան ինքնաթիռից իջնելուց հետո բավականին շուտ հասա եղբորս, Գրիգորի տուն, որ ապրում է Երևանի օդանավակյանին բավականին մոտ թաղամասում, Բանգլադըշում: Գրիգորը տանը չէր, իր ջոկաթի հետ Ղարաբաղում էր, հերթական անգամ գործուղվել էր Ղարաբաղ, hայկական հուշարձանների քարտեզը կազմող կազմակերպության կողմից: Հովիկն էր տանը, Եղբորս որդին, երբ կարոտներս իրարից առանք, ես հարցրեցի Հովիկին. Ապո, բա պապը ու՞ր է: - Ի՛, պապը Ռեմբոն է դարձել, դեմը չենք կարում առնենք: Ես մերթ ժպիտս զսպելով, մերթ տարակուսանքով, հարցնում եմ, ինչի՞ մասին է խոսքը: - Հոպար, սաղ տնով ինչ անում էնք, չենք կարում դեմը առնենք, նույնիսկ հերթապահել ենք, որ գյոզերով չհելնի գնա Լենինական, բայց ձև չկա, մեկ է, հարմարացնում, պոկվում է, հեսա պապան շուտով կգա ու նորից կգնա կբերի: Մանրամասնելով Հովիկի հետ պապի՝ իմ հոր, նման պահվածքը, պարզեցի այն, ինչի հետ առնչվել էի արդեն երկրաշաժի օրերին: Մոտ մի շաբաթ մեր փլված տան կողքին, բաց երկնքի տակ գիշերելուց հ...

Սամվելի շորերը

Սամվելը միջին տարիքի տղամարդ է և ունի բոլոր ֆիզիկական և իհարկ է հոգեկան հատկությունները, որոոնք բնորոշ են իսկական տղամարդուն: Չափով գիրացած փորը ոչ մի հանգանանքում նրան չի խանգառում: Տղամարդուն հատուկ ծուռ վոտքերը կասկած չեն հարուցում իրենց ամրության ու կայունության մասին: Իսկ կրցքի մազերը, սև անտառի նման, հանելուքներ էին քողարկում կանանց համար: Մենք աշխատում էինք միասին, խանութ էինք վերակառուցում: Սամվելը ամեն երեկո բարձրանում էր խանութի տանիք ու տանիքից մտնում էր իր սիրուհու տունը, որը ապրում էր երկրորդ հարկում ու պատուհանը կից էր խանութի տափակ կտուրին: Չնայած այն բանի, որ եթե Սամվելը իր սիրուհու մոտ գնար շենքի մուտքից, ճանապարհը ավելի կարճ ու հեշտ էր, նա գերադասում էր տանիքը: Այս հանգամանքը ինձ հետաքրքրեց և ես մտքիս դրի Սամվելի գախթնիքը իմանամ: Հազար տեսակ խոսք գցեցի, ուղիղ հարցրեցի, խնդրեցի, չե՛, բան չի ասում. հենց էմպէս՛: Բայց ես համոզված էի որ դա այդպես չէ, որովհետև ես լավ գիտեի, որ Սամվելը շատ է սիրում հարմարություն, կոնֆորտ: Համաձայնվեք, կտուրով հյուր գնալը այնքան էլ հարմար չէ,...

Վարպետ Իվանի Պատմությունը

Մի տարի աշխատեցի Տարտուի Պրիբորաստրոիտելնի գործարանում: Վարպետս դյադյա Իվանն էր, հետս լավ էր, ամեն անգամ ընդմիջումներին մի բան պատմում էր: Մի օր եկավ նստեց կողքս ու ասում է. - Պատկերացնու՞մ էս, գլու՛խը, թև՛ը կոտրած, ե՛ն անհարմար տեղն էլ վնասված, համառորեն բժշկին չեր ասում թե ինչ է պատահել, ասում էր, եթե՛ ասեմ մի բան էլ դուք էք գլխիս բերելու: - Ու ծիծաղում է. Հարցրեցի, դյադյա Իվան ու՞մ մասին է խոսքը, ի՞նչ է պատահել ու դյադյա Իվանը սկսեց. - Ուրեմն մեր հարևվանը իր տանը, երեկոյան մտածել էր ջեռուցման խողովակը սարգի, որ ջուր չկաթա: Դե մարդը ընտանեկան կարճ անդրավարտիկով, ծնկների վրա չոքած, վառարանի դեմ գործ է անում: Մեկ էլ կատուն հետևից գալիս ու են ամենա անհարմար տեղը ճանկում է: Էս մարդը վախից գլուխը խփում է չուգունից վառարանին ու գլուխն էլ էդտեղ է պատռում: Հատակին պարկած գոռում էր մինչև շտապ օգնությունը եկավ: Սանիտարները սրան աստիճաններով վար էին իջեցնում ու սանիտարներից մեկը հարցրեց, ի՞նչ է պատահել: Էս խեղճն էլ ռադիոի նման արագ ու ճիշտ ամեն ինչ շարադրեց ու սանիտարները սկսեցին հռհռալ, ենքան ...

Ուռած տերտերը

Ամռանը Մոսկվայում աշխատում էի: Մեր պրարաբը Հայ էր, գեղեցկության սրահ էինք կառուցում: Էս մեր Հայ պրարաբի հետ շատ հաճախ մեզ այցելում էր մի տերտեր, միջին տարիքի տղամարդ էր: Հենց առաջին օրը, էդ տերտերի հետ ծանոթանալուց, մի զավեշտալի իրադրություն ստեղծվեց: Մեր բրիգադում շատ տարբեր մարդիկ կային, մի տղա կար, յոթ տարի բանտ նստլուց հետո, հանցավոր կյանքից հրաժարվել, եկել իր քրտինքով փող էր աշխատում: Մենք հաճախ երեկոները նրա հետ մինչև ուշ ժամերը զրուցում էինք, ես զգում էի, որ էդ տղայի ուղեղը աշխատում է, շատ հասարակ բաներ չգիտեր, բայց հիմնական մարդկայնությանը պատկանող արժեքների նկատմամբ շատ շուտ կողմնորոշվում էր ու բացարձակապես մարդկային դիրք էր գրավում: Օրինակ երբ խոսում էինք Հայաստանում ապրող հայերի նյութական վիճակի մասին ու Արցախում ապրող մեր ժողովրդի մասին, ես նրան ասեցի, որ թեկուզև հայաստանում կարիքի մեջ են, արցախում պետք է լիություն լինի, որ ժողովուրդը կարողանա դիմակայել այս պատմական պահին: Նա անմիջապես պատասխանեց. - Հա ապ ջան, ես ստամոքսով չեմ մտածում... -Իմ մշտական զրուցակիցը թմրանյութ էր ...

Ոտքս

Քայլում էի: Հանկարծ ոտքս սկսեց սաստիկ ցավել: Հենց նստարանների կողքով էի անցնում, մտածեցի մի քիչ նստեմ ծխեմ կանցնի: Նստած եմ: Մեկը աղունիկներին է կերակրում, առատ բրթել է հացը ճանապարհով մեկ: Երկու աղունիկ էին, մեկը հանգիստ կանգնած ուտում էր, չորս բոլորը հաց է: Մյուսը վազվզում է էս տին էն տին, մեկ մի կտոր կտցում գցում է շուռ է գալիս ուղիղ հակառակ կողմի կտորն է կտցում, վազում առաջ մի ավելի մեծ կտոր կտցում չի կարողանում կուլ տալ, գցում է, վազում է դեպի ավելի հարմարը ու կաղում է, կաղու՛մ: Այրդ աղավնու վոտքն էլ էր ցավում:

Մաքուր ապակիները

Անդրեն չափազանց հաճախականությամբ սիրահարվելու հատկություն ուներ: Իր սիրահարական հարցերը լուծում էր շատ արագ և օբեկտիվ կարգով: Իհարկե, ոչ միշտ էր ստացվում հարցերը լուծել այնպես, ինչպես պլանավորում էր: Խոսքը հենց մի այդպիսի դեպքի մասին է, երբ ամեն ինչ այնպես չկատարվեց, ինչպես պլանավորել էր Անդրեն: Կատյաի հետ երեք ժամ արդեն ծանոթ էր ու արդեն հասցրել էր դառնալ Կատյաի վստահելի հյուրը: Կատյան ապրում էր հանրակացարանում, շատ մաքրասեր աղջիկ էր և ինչպես բոլոր մաքրասերները, մաքրասիրության մեջ ուներ ինչ որ նախնտրանք, դա պատուհանի ապակիները բացարձակ մաքուր պահելն էր: Նա պատուհանները այնպես էր սրբում, որ անհնար էր նկատել ապակի կա պատուհանին, թե ոչ, ավելի ճիշտ պատուհանը բա՞ց է, թե փակ: Ահա Անդրեն ներս մտավ Կատյաի բացարձակ մաքուր պատուհաններով սենյակը: Ամառային երեկո էր, Կատյաի մաքուր պատուհանները ու թարմ օդը թողնում էր այնպիսի տպավորություն, որ կարծես պուրակի անկյունում ես և ոչ թե սենյակում: Անդրեն հանեց ծոցից Սմիռնով օղու շիշը, դրեց սեղանին ու թամադաի ճկունությամբ սկսեց կազմակերպել կայանալիք խնջույք...

Հոլիվուդի հովերը

Գոյություն ունեն երեք տեսակի սուտասաններ: Կան մարդիք, որ մի բան ես հարցնում, սուտ է խոսում, խաբում է, դրանք սովորական խաբլաններն են: Կան մեկ ուրիշ խաբեպաներ, մեծ ու փոքր, տարբեր մասշտաբների, սրանք սովորական խաբլաններից տարբերվում են նրանով, որ ինքնուրույն, նպատակամղված ինչ որ սուտ բան են ձեռնարկում, ժուլիկություն են անում, և ստով ու խաբելով հասնում ինչ որ նպատակի, կարող են անգամ պետություններ խաբեն ու թալանեն: Եվ կան սուտասաններ, որոնք ստում են չստելու համար, բնավորություն է, սրանց ֆանտազիային կնախանձի յուրաքանչյուր ստեղծագործ: Վերջիններիս սովորաբար անվանում են փչան: Առաջին երկու տեսակի սուտասաններին բոլորս էլ լավ ճանաչում ենք ու շատ ենք հանդիպել, իսկ իսկական, կարգին փչանները հազվագյուտ են: Փչելու համար տաղանդ է պետք: Իմիջայլոց մեր թաղի Վաղոյին հիշեցի, Վաղոն որ գալիս էր մի տեղից, կամ եթե նույնիսկ բոլորս մի տեղ նստած լինեինք ու Վաղոն գնար ջուր խմեր գար, մի բան կպատմեր, մի բան «կհիշեր»: Ասեմ, որ երբեմն ճիշտ բաներ էլ էր ասում, երբ շատ էր հոգնում ստել, իսկ որ ամենակարևորն էր Վաղոյի մոտ, նա...

Տխուր Կատակ

Տարտու քաղաքը համարվում է ուսանողական քաղաք: Քաղաքը, հիմնականում կենտրոնական մասը, ուր գտնվում է համալսարանը, միշտ լեցուն է երիտասարդներով: Այստեղ հինգը տարին մեկ կյանքը նոր բնույթ է ստանում, հիմնականում ուսանողական սերունդը փոխվելու շնորհիվ և դա նմանապես անդրադառնում է եկվորների, էմիգրանտների, ապրելակերպին: Ուսանողական տարիներից հետո, ինչպես ամենուր, ամեն ոք սկսում է ապրել բոլորովին նոր ու ավելի ռեալ կյանքով և միայն աստված գիտի, թե այն ուրախությունը, որը տածում ես քննություններին պատրասվելու ձանձրալի զբաղմունքից ազատվելու կապակցությամբ, ինչի հետ ես փոխելու: Վաղուց արդեն ուսանող չէի, բիզնեսով էի զբաղվում, ապրում էի մենակ: Տղաները հաճախ էին հավաքվում ինձ մոտ, թուղթ խաղալու կամ հենց այնպես, զրուցում, ժամանակ էինք անցկացնում... Եթե Արմենը հանկարծ մի ճիշտ ու կոնկրետ բան էր ասում, ավելի ճիշտ, եթե ասածը ճիշտ էր դուրս գալիս, դա տղաների կողմից մեծ ուշադրության էր ներկայանում: Ո՛չ նա սուտ խոսան չեր, այլ ամեն ինչ, որ լսում էր, կամ ինչ որ հարցով մեկին դիմում էր, պետք է ասածի պոչից մի բան կապեր, մ...

Ինչու՞ եմ գրում և ու՞մ համար

Գրում եմ սխալմամբ և բոլորի համար: Սխալվել եմ շատ շուտ, երբ արեցի իմ սեփական գրերի գյուտը: Գրելը իմ երկրորդ գյուտն էր կյանքում և, իհարկե, գրելու մասին իմ պատկերացումներում սխալվեցի, որովհետև դեռ տասը տարեկան էի, երևի ավելի փոքր: Այդ երկրորդ գյուտս արեցի, երբ Հայ գրականության դասագրքում կարդում էի բանաստեղծություններ, ու գյուտ արեցի, ասի,- էս ինչ հեշտ գործ է, ես էլ կարամ էսպես գրեմ, սրա մեջ ի՞նչ կա որ: Ո՛չ մի բան չես անում, քեզ համար բանաստեղծություններ ես գրում, ռոջիկ (աշխատավարձ)ես առնում ու ապրում ես, շատ լավ մասնագիտություն է: Իհարկե, բացի ինձանից, 10 տարեկան դպրոցականից, բանաստեղծություն գրելը մասնագիտություն էին համարում հայտնի դիսիդենտները, որոնք երևի չգիտեին, կամ ձևացնում էին, թե չգիտեն, որ բանաստեղծություն գրելը ամերիկայում էլ քեզ չի կերակրի, նույնիսկ ծխախոտի փող չես աշխատի, բայց ինչպես պարզվեց՝ խնդիրը փողը չէր, խնդիրը բոլոր փողերն էին, պետության հարստությունն էր, որ պիտի թալանվեր, վերջում նո՜ր հասկացանք, որ եթե սովետական իշխանությունները անամոթաբար խաբում էին ՍԵՓԱԿԱՆ ժողովրդին,...

Երեքը Նավակում, չհաշված Էրդողանը

Սարկոզին, Օբաման և Մեդվեդևը մի նավակի մեջ լողում էին դեպի WTO տոնավաճառ: WTO հապավումը նշանակում է՝ «Իմ պետքը չէ ինչ ունես, փողերը տուր գա՛»: Այսպիսով, երեքն էլ շատ լավ գիտեին, թե իրականում ուր են լողում այդ նավակով, բայց քաղաքավարության համար փողից չէին խոսում, խոսում էին երաժշտությունից, զրուցում էին ժամանակակից Հիպ-հոպի մասին: Հանկարծ, զրույցի ամենաթեժ պահին, նրանց ականջներին հասավ հենց Հիպ-հոպը բնութագրող, շատ ծանոթ ձայն՝ «հոպ-հոպ-հոպ-հոպ»: Երեքն էլ միանգամից շրջվեցին ու տեսան Էրդողանին, որը վազում էր ափով՝ իրենց նավակին զուգահեռ, ու փոսերի վրայից թռչելիս ասում էր՝ «հոպ- հոպ- հոպ»... և երբ Էրդողանը տեսավ, որ տղերքը շրջվեցին իրենց կողմը, ասեց «հոպլա»՜ և անմիջապես քաղաքական հայտարարություն արեց.- Տղե՜ք, ինձ էլ վերցրեք նավակի մեջ է՛լի, ի՛նչ կլինի, ես շատ համով քիշմիշ ունեմ, մատներդ կլիզեք:Աշխարհի առաջնորդները սկսեցին խորհրդակցությունը: Վերցնե՞լ, թե՞ չվերցնել, այս էր խնդիրը, բեռնել Էրդոգանին նավա՞կ, թե՞ կտրուկ վայր իջեցնել աջ թևը ու մի նռնակ նետել նրա վրա, որ այլևս չխանգառի իրենց զրույ...

Վաճառվում է իմ կատուն

Վաճառվում է իմ կատուն: Շատ կրթված ու համեստ կատու է: Օքսֆորդի համալսարանի ճաշարանի պահեստում բնակվող կատուների տոհմածառից է սերվում: Շատ պրագմատիկ ու քաջ կատու է, աշխարհի բոլոր մկները վախենում են իրենից, չնայած, որ ինքը շատ բարի է ու սովորաբար խաղում է ռետինից սարգած մկան հետ: Շատ մարդամոտ է և ինչպես բոլոր կատուները, այնպես էլ իմ կատուն, ԳՈ՛Ղ է: Ինչքան էլ «Վիսկաս» կամ «Կիտիկատ» ուտի, աչքը մի բանի վրա է, որ թռցնի: Բնականաբար, շատ ինքնակամ է ու ազատասեր, երբ նստում է ուսերիդ, երբ որ ուզում է, ու ասես թե ո՛չ մի տեղ էլ չի նստել, ու հայացքը անմեղորեն սևեռած ինչ որ կետի, ճանկերը կամա՜ց խրում է ուսերիդ մեջ, ու երբ դու ասում ես «չի կարելի», նա վար է թռչում քո ուսից, գնում է ու հյուրասենյակի հենց կենտրոնում միզում է: Բայց խոստացել է, որ այլևս նման արարք չի անի և իր կատվային շահերը կպաշտպանի ըստ կատվային իրավունքների, այսինքն, ո՛չ ոք չգիտի, թե հաջորդ անգամ որտեղ է միզելու: Շատ հետաքրքիր ու հնչեղ է մլավում, սոխակի նման դայլայլում է, կարծես թռչյունների դասին է պատկանում, մորթին էլ բմբուլի նման փափ...