Տեր Պոետիկը
Դպրոցի զուգարանի դուռը ներսից գրեթե չէր փակվում, գրեթե, որովհետև ներսից փականք կար, բայց արդեն այնքան էին դուռը զոռով բացել, որ փականքը գրեթե ձևի համար էր, մի քիչ ուժեղ ձգելիս դուռը բացվում էր: Փականքը այդ օրին հասել էր բնական ճանապարհով, այսինքն՝ ո՛չ այնքան բնական: Փականքը դեռ իր գործելու ժամկետը ապրելուց շատ հեռու էր, բայց արդեն խարաբ էր, այն փջացել էր, քանի որ դուռը հաճախ ստիպված էին այնքան ուժգնորեն ձգել, որ փականքի լեզվակը ծռվի և դուռը բացվի: Իհարկե, կարելի էր փականագործ կանչել ու դուռը բացել այնպես, որ փականքը չփչանա, բայց զուգարանի դուռը բացելու համար փականագործ չէին կանչում երկու պատճառով, առաջինը, որ դուռը բացում էին աշակերտները ու այդ մասին նույնիսկ չէին էլ մտածում, իսկ երկրորդը՝ երկրոդը ավելի հասկանալի պատճառ է, զուգարանի դուռը միշտ շտապ կարգով բացել էր պետք: Դպրոցի արհեստավորը տեղյակ էր այդ մասին, բայց ոչինչ չէր կարող անել, որովհետև դռան փակվելը փականքի անսարգության պատճառով չէր, այլ ինչ որ մերկը ներսից փակում էր դուռը և անհայտանում: Ո՛չ ոք չգիտեր, թե ո՛վ է այդ անհայտ չարագ...